Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Իրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո կրկնապատկել Ճապոնիա նավթի արտահանման ծավալը

Իրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո կրկնապատկել Ճապոնիա նավթի արտահանման ծավալը
12.01.2016 | 11:48

Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է պատժամիջոցների չեղարկումից հետո կրկնապատկել Ճապոնիա նավթի արտահանման ծավալը։ Իրանը Ճապոնիա արտահանում է օրական 350 000 բարել նավթ։ Իրանական ազգային նավթային ընկերության՝ միջազգային հարցերով գործադիր տնօրեն Մոհսեն Գամսարին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է միջազգային պատժամիջոցների վերացումից հետո ստանալ ճապոնական շուկայի առնվազն 10 տոկոսը։ Ճապոնիան վերջին 40 տարում շարունակում է մնալ իրանական նավթի ավանդական ու ռազմավարական շուկա։ 2015-ի նոյեմբերին Ճապոնիային իրանական նավթի մատակարարումներն աճել են 3 տոկոսով։

Դիտվել է՝ 3001

Մեկնաբանություններ